Ռուսաստանը թաքնվում է կանանց և երեխաների թիկունքում` խախտելով պատերազմի ընդունված կանոնները։
Ռուս ագրեսորը օգտագործում է միջազգային հումանիտար իրավունքին հակասող ռազմավարություն և տակտիկա` թաքցնելով իր զինտեխնիկան քաղաքացիական բնակչության թիկունքում և բնակելի թաղամասերում։ Ռուսաստանի Դաշնությունը ակտիվանցնում է Բելառուսի Հանրապետության տարածքում գտնվող իր ավիացիոն և այլ հատուկ ուժերը։ 50 ֊ից ավել ինքնաթիռ, 10 ուղղաթիռ և 2 AN-154 ինքնաթիռ գտնվում են Մուչուլիշե ռազմական օդանավակայանում։ Բառանովիչիի և Մուչուլիշեի օդանավակայաններից ինքնաթիռները ուղևորվում են Ուկրաինա։
Բելառուսական հրամանատարությունը իրենց ուժերի մի մասը բերել են մարտական վիճակի։
Հարձակվելով Ուկրաինայի վրա` ռուսական զինվորները օգտագործում են միջազգային իրավունքով արգելված միջոցներ, գրավում են քաղաքացիական ենթակառուցվածքներ, օգտագործում են ուկրաինական զինվորական հանդերձանք, ոստիկանական և փրկարար ծառայության հանդերձանք, գրավում են հիվանդանոցներ և առաջին օգնության կայաններ։
Ահաբեկիչներն օգտագործում են 8.1մանկական ճամբարները և դպրոցները։ Հրանոթները տեղակայում են խաղահրապարակներում։ 3 շտապ օգնության մեքենայի ապօրինի օգտագործում արձանագրվել է Կիևում։
Խոսրովի մարզի Հենիչեսկ շրջանում հրանոթներով ավերվել են բնակելի շենքեր։
Զինված մեքենաների շարասյունները, թաքնվելով կանանց և երեխաների թիկունքում, շարժվում են Մակարիվից Կիև։
Մինչդեռ, գլխավոր շտաբի տեղեկություններով թշնամու ուժերը բարոյապես և հոգեբանորեն մոտիվացված չեն։ Չեռնիգովի մարզի Կորյուկիվկա գյուղում ռուսական զինվորները պատրաստ են վայր դնել զենքերը և հանձնվել։ Հարյուրավոր զինվորական մեքենաներ և տանկեր խոցվել են Ուկրաինայի տարածքում։
Փետրվարի 27֊ի տվյալներով թշնամին տվել է 4500 զոհ։
Խոցված զինտեխնիկայի թվում են 27 ինքնաթիռ, 26 ուղղաթիռ, 150 տանկ, 700 մեքենա։
Leave a Reply